Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չունի ոչ բարեկամ երկրներ, այլ ունի պետությունների ոչ բարեկամ վերնախավեր։ Պուտինը կարծում է, որ նրանք, ովքեր դադարեցրել են Ռուսաստանի հետ փոխգործակցությունը քաղաքական ճնշման պատճառով, կվերադառնան։ Ըստ նրա՝ ինքնիշխանության կորուստը կնշանակի Ռուսաստանի գոյության ավարտ։ Նա վստահ է, որ Եվրոպան ներկայում զրկված է ինքնիշխանությունից։               
 

Ասում են...

Ասում են...
24.07.2012 | 03:38

...Գյումրիում Վարդան Ղուկասյանի կողմնակիցները պատրաստվում են բողոքի ակցիաների: Վարդան Ղուկասյանն ասել է` հլը սպասեք: Ըստ նույն աղբյուրների` Վարդանիկը վաղուց իր բիզնեսը հանել է Հայաստանից, և ֆրանսիաներում բավականին լուրջ ակտիվներ ունի, դա է պատճառը, որ իր բիզնեսի մասով շատ մեծ մտահոգություններ չունի: «Մտահոգությունը» կապված է առավել աղմկոտ գործընթացների, իր և իր որդու, մեղմ ասած, «քրեական ռազբորկաների» հետ:

Դիտվել է՝ 2512

Մեկնաբանություններ